Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Նոր լազերը ձգվածքների հետքերը հեռացնում է գրեթե անցավ

Նոր լազերը ձգվածքների հետքերը հեռացնում է գրեթե անցավ

Մաշկի վրա լազերով չափազանց մանր անցքեր բացելու նոր՝ Icon system մեթոդը ամբողջությամբ հեռացնում է որովայնի, ազդրերի եւ կրծքի վրայից ձգվածքների հետքերը աննշան ցավով, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Բոլորին հայտնի է, որ ձգվածքների հետքերը շատ դժվար են անցնում, եւ ինչն է բնորոշ. բոլորի մոտ գոնե մեկ այդպիսի հետք առկա է: Կանանց 90%-ի մոտ հղիության ընթացքում այդպիսի հետքեր են ի հայտ գալիս:

 

Նոր թերապիան անցկացվում է ֆրակցիոն լազերի միջոցով, որը ջերմությունն օգտագործելով մաշկի խորքում, միկրոսկոպիկ խողովակներ է ստեղծում՝ մակերեսը գրեթե անվնաս թողնելով: Այդ մանր խողովակները քայքայում են սպիական հյուսվածքը եւ առաջ են բերում լավացման բնական գործընթաց: Ներդրված սկաները գնահատում է մաշկի տեսակը եւ ինքնաբերաբար կարգավորումներ է կատարում՝ պիգմենտի ձեւափոխումից խուսափելու համար:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ Icon տեխնոլոգիան քչացնում է ձգվածքները 51-75%-ով, այդ թվում նաեւ այն ձգվածքները, որոնք մի քանի տարվա պատմություն ունեն: Լազերը նաեւ հեռացնում է կորյակները, վիրաբուժական եւ այրվածքային սպիերը:

 

Լազերային թերապիայի կողմնակի ազդեցություններից մեկը մաշկի գունավորման փոփոխությունն է: «Ես մի անգամ կրծքի վրա առկա այրվածքային սպիով կնոջ էի բուժել սովորական լազերով, որն արդյունավետ էր, սակայն դրանից հետո մաշկն այնպես էր կարմրել,  որ ստիպված եղա աշխատանքից մի քանի օր արձակուրդ վերցնել: Իսկ Icon-ով բուժելուց հետո կարմրությունը մի քանի ժամ հետո անհետացավ»,- պատմում է Լոնդոնի PHI կլինիկայի բժշկական տնօրեն, փորձագետ-մաշկաբան Տապան Պատելը:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. deluxe-med.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ